National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.11.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի օրվան նվիրված միջազգային խորհրդարանական համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 26-28-ը ներառյալ Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 50-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ Կիեւ (Ուկրաինա) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Աղվան Վարդանյանը (նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը), Վահե Էնֆիաջյանը (նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը) եւ Գեւորգ Գորգիսյանը (նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը):

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման ու նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդման միավորված հանձնաժողովի, պաշտպանության եւ անվտանգության, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ երկու մշտական հանձնաժողովների համատեղ նիստերին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 27-30-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը (նոյեմբերի 26-30-ը ներառյալ), ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ռոմիկ Մանուկյանը եւ Կարեն Բեքարյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am